четверг, 15 марта 2012 г.

Արծիվ

 Արծիվները ճուռակների ընտանիքին պատկանող գիշատիչ թռչուններ են:                                                                                                                                                                                                              Թևերի բացվածքը 43–53 սմ-ից մինչև 2,5 մ է, կենդանի զանգվածը՝ 700 գ-ից մինչև 6,5 կգ: Ոտքերը փետրավորված են մինչև կրնկաթաթերը: Մատներն ուժեղ են՝ զարգացած մագիլներով: Ունեն սուր տեսողություն: էգը և արուն միագույն են: Բնադրում են անտառներում, ժայռերի կամ գետնի վրա: Էգերը դնում են 1–3 սպիտակ, երբեմն՝ կարմրագորշավուն պուտերով ձու: Թխսում են և՜ էգը, և՜ արուն: Արծիվները զույգեր են կազմում և երկար տարիներ անդավաճան են զույգին: Սնվում են փոքր և միջին մեծության ողնաշարավոր կենդանիներով, նաև լեշով:
Արծիվները շատ զգուշավոր են և սակավ են մարդկանց աչքին երևում: Միայն աշնանամուտին, երբ ձագերն արդեն մեծացած են լինում, երբեմն կարելի է տեսնել, թե ինչպես բարձր երկնքում սահասավառնում ու ճախրում է մի ամբողջ արծվաընտանիք:
Օձակեր, տափաստանային, սպիտակապոչ արծիվները և ջրարծիվը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:                                                  Հայտնի է արծիվների 12 տեսակ, որոնք տարածված են ԵվրոպայումԱսիայումԱֆրիկայում ևՀյուսիսային ԱմերիկայումՀՀ-ում տարածված է 9 տեսակ՝ քարարծիվգաճաճ արծիվփոքր շահնարծիվտափաստանային արծիվջրարծիվօձակեր արծիվգերեզմանաարծիվ,սպիտակապոչ արծիվ:
Արծիվները բնակվում են լեռնատափաստաններում, գյուղատնտեսական հողատարածքներում, անտառների տափաստանային հատվածներում, ծառահատված անտառներում, լեռներում, խոր ձորերում, կիսաանապատային նախալեռներում, ափամերձ ժայռերով գետերում, լճերում, լճակներում, ձկնաբուծական ավազաններում: Բացառությամբ քարարծվի և սպիտակապոչ արծվի` մյուս տեսակները բնադրող-չվող են, քիչ տարածված:

Комментариев нет:

Отправить комментарий