Առյուծը կատվազգի գիշատիչ է։ Առյուծները բնակվում են սավաննաներում և սնվում են միջին չափի կճղակավորներով։ Նրանք դարանակալում են որսին և հասնելով կարճ տարածության, ցատկով հասնում զոհին։ Առյուծները շրջում են խմբերով, որոնք կոչվում են պրայդներ։ Պրայդը բաղկացած է մի արուից, մի քանի էգից և կորյուներից։ Էգերը զբաղվում են որսով, իսկ արուն տարածքի պաշտպանությամբ։ Երիտասարդ արուներին վռնդում են պրայդից։ Առյուծը կշռում է 200-250 կիլոգրամ։ Բոլոր կատվազգիների մեջ միայն առյուծներն են, որ ապրում և որս են անում ամբողջ ընտանիքով։ Արուն՝ շքեղ բաշ ունի և իշխում է իր շրջապատի էգերին։ Որպեսզի օտարները չհամարձակվեն մտնել իր տիրույթները, նա սարսափելի մռնչյուն է արձակում, որը տարածվում է տափաստանով մեկ՝ շուրջ 10 կիլոմետր շրջագծով։ Արու առյուծը չափազանց ծույլ է և օրվա մեջ գրեթե 20 ժամ հանգստանում է։ Կորյունները առաջին երեք ամիսները անց են կացնում իրենց մայրիկի հետ՝ ընտանիքի մյուս անդամներից առանձին։ Երբ արու ձագերը դառնում են երեք տարեկան, առաջնորդը նրանց դուրս է անում իրենց հոտից, որպեսզի նրանք սովորեն ինքնուրույն ապրել, և անգամ, փորձեն դառնալ մեկ այլ պրայդայի առաջնորդ։
Комментариев нет:
Отправить комментарий