Վագր - կատվազգի գիշատիչ է: Հանդիսանում է խոշորագույն ցամաքային գիշատիչներից մեկը, իր չափերով զիջելով միայն սպիտակ և գորշարջերին: Գոյություն ունի վագրերի 9 ենթատեսակ, որոնցից 3-ը վերացել են դեռևս 19-րդ դարի սկզբին: Այս ենթատեսակներից ամենատարածվածը բենգալյան վագրերն են, որոնք կազմում են ընդհանուրի 80%-ը: Վագրը ամենախոշոր վայրի կատուն է, սակայն նրա ենթատեսակները իրարից չափերով շատ են տարբերվում: Մայրցամաքային ենթատեսակներն կղզիաբնակներից խոշոր են: Ամենախոշոր ենթատեսակներն են բենգալյան և ամուրյան վագրերը: Արու ամուրյան վագրի մարմնի երկարությունը առանց պոչի կարող է կազմել 3.5 մետրի, իսկ քաշը` 300 կգ:
Комментариев нет:
Отправить комментарий