понедельник, 12 марта 2012 г.

Փիղ

Փիղ
Փիղ, կնճիթավորների կարգի խոշոր կաթնասուն կենդանիների ընտանիք: Մարմնի բարձրությունը մինչև 3,5 մ: Վերջավորությունները սյունաձև են, առջևինները` 5, ետինները 4 կամ 5 մատներով: Յուրաքանչյուր մատ ունի եղունգանման սմբակ: Վերին շրթունքը և քիթը սերտաճել են` առաջացնելով երկար և շարժուն կնճիթ, որի վերջում տեղավորված են քթանցքերը և մատնանման ելուստները: Կնճիթը ծառայում է որպես շոշափելիքի, հոտառության և բռնելու օրգան: Ներկայումս տարածված են Աֆրիկա և Ասիա մայրցամաքներում:

Комментариев нет:

Отправить комментарий