среда, 14 марта 2012 г.

Գետաձիեր

Գետաձիեր Գետաձիերըոչ որոճողների կարգի զույգ սմբակավոր կաթնասունների ընտանիք, ընդգրկում է երկու սեռ, մեկական ընտանիք. Սովորական գետաձի ևԹզուկ գետաձի:                                              Մարմինը երկարավուն է, մաշկը հաստ, գրեթե մերկ, գորշ: Ոտքերը հաստ են, կարճ, մատները միացած են փոքր լողաթաղանթով, որը կապված է նրանց կիսաջրային ապրելակերպի հետ: Խոզերի նման ունեն չորս սմբակ, սակայն գետաձիերի մոտ բոլորն էլ օգտագործվում են քայլելու ժամանակ: Մարմնի չափսերը սովորական և թզուկ գետաձիերի. երկարություն` 1,5 մ-4,5 մ բարձրություն` 1մ-1,5 մ քաշ` 160 կգ-4,5 տ:                                                                    Ապրում են արևադարձային անտառներում` ջրին մոտ, հոտերով: Ներկայումս հանդիպում են միայն հասարակածային Աֆրիկայում: Պեղումները ցույց են տալիս, որ գետաձիերն ի հայտ են եկել միոցենում: Մինչև պլեյստոցեն նրանք տարածված էին նաև Եվրոպայում և Ասիայում: Գենետիկական հետազոտությունները ցույց են տալիս, որ գետաձիերը կետերի մոտ ազգականներն են, այսինքն եղել են կետերի ցամաքային նախահայրերը:                                                                                       Սնվում են ջրային բույսերով, բույսերի արմատներով և արմատապտուղներով:

Комментариев нет:

Отправить комментарий