Թութակները շատ զգայուն ու նուրբ կենդանիներ են:Գոյություն ունի թութակներ երկու խումբ՝վայրի եւ տնային:Վայրի թութակները կարող են գոյատեւել ինքնուրույն՝առանց մարդու միջամտության:Իսկ տնային թութակները չեն կարող ինքնուրույն գոյատեւել:Նրանց հարկավոր է հատուկ խնամք ու հոգատարություն:Այժմ անդրադառնանք այն հարցին թե ինչպես ընտրել թութակի զույգերին, ինչպես ճիշտ կերակրել թութակին, ինչպես անել, որ թութակը ձվադրի:Նախ ասենք, որ թութակներին պետք է ընտրել նույն գույնի.Օրինակ եթե ընտրել եք թանաքագույն եւ դեղին թութակների ապա դժվար չի եզրակացնել, որ ձագուկի գույնը որոշելը շատ դժվար լինի.Անցնենք սննդին:Նախ պետք է թութակին պարտադիր ապահովվել հատուկ նրանց համար ստեղծված կերակրով:Հավելյալ սննդից կարելի է նշել խնձորը, գազարը, կանաչին՝հատկապես համեմը, երեքնուկի տերեւները, ինչու ոչ նաեւ ծաղիկը՝որը պետք է անպայման լվանալ, նոր տալ թութակին:Կարելի է շաբաթը մեկ անգամ թութակին տալ խաշած բրինձ, խաշած ձու:Թութակները չեն հրաժարվի նաեւ թխվածքաբլիթից[պեչենի], կաթնաշոռից, մեղրից:Բայց հարկավոր է շատ ուշադիր լինել, որպեսզի հանկարծ ձուն կամ բրինձը չթթված չլինեն , այլապես թութակին մեծ վնաս կպատճառեն: Որպեսզի թութակը ձվադրի անհրաժեշտ է պատրաստել փայտից բույն՝ոչ մեծ չափսի:Բնի հատակին պետք է լցնել թեփ՝ցանկալի է մանրած:Թութակը կարող է ածել մինչեւ անգամ 8 ձու:Ձվադրման առաջին իսկ րոպեից հաշված մինչեւ ձագի դուրս գալը ձվից տեւում է 18-21 օր:Այդ օրերի ընթացքում միայն արուն է սնվում, հետո այդ սննդից որոշ մաս տալիս է էգին, իսկ էգն էլ ձագին:Ձագը առաջին օրերին շատ փոքրիկ է լինում եւ փետուրներ չի ունենում, իսկ հետո օրեցօր մեծանում է:Այսպես արդեն երեսունհինգ օր հատո փոքրիկը դուրս է գալիս բնից՝ լրիվ կազմավորված:Նշենք նաեւ, որ այդ ընթացքում պետք է թութակներ ջրի ամանը լվանալ յոդով, հետեւել թութակների մաքրությանը: Վայրի թութակը ձվադրում է տարին 2 անգամ, իսկ տնային թութակները կարող են ամբողջ տարին առանց ընդմիջման ձվադրել:Իհարկե այդպիսի բան չպետք է թույլ տալ, քանզի թութակը կարող է սատկել:
Комментариев нет:
Отправить комментарий