среда, 14 марта 2012 г.

Աղավնիներ

Վայրի աղավնի Աղավնիներ, թռչունների ցեղ: Աղավնանմանների կարգի թռչունների այս ընտանիքն ընդգրկում է 297 տեսակ: ՀՀ-ում տարածված է 6 տեսակ՝ հոբալըանտառային աղավնինսովորական տատրակը,թխակապույտ աղավնինօղակավոր տատրակըև փոքր տատրակը: Սրանք վայրի աղավնիներ են, բնակվում են անտառներում:                                                                                                                                                                 Թխակապույտ աղավնին տարածված է ամենուրեք, փոքր տատրակը ՀՀ-ում հայտնվել է 1970 թ-ին. տարածված է Արարատյան դաշտում,ՇիրակիԿոտայքիՍյունիքի մարզերի որոշ բնակավայրերում: Օղակավոր տատրակըհայտնաբերվել է 1991 թ-ին, 1994–95 թթ-ին գրանցվել է որպես բնադրող: Աղավնիները սնվում են հացազգիների հատիկներով, իսկ ձագերը առաջին օրերին՝ մոր կտնառքում արտադրվող թանձր կաթի կամ ջրիկ կաթնաշոռի նման զանգվածով, որը մարդիկ հիշատակում են միայն հեքիաթներում:                                                                     Ինչպես բազմաթիվ թռչուններ, աղավնին նույպես հայտնի է չուի ընթացքում ճանապարհը ճիշտ գտնելու և նույնիսկ շատ հեռավոր վայրերից տուն վերադառնալու կարողությամբ: Այդ հատկության շնորհիվ դեռևսԵրկրորդ համաշխարհային պատերազմիժամանակ աղավնիների տնայնացված տեսակներն օգտագործել են տեղեկությունները հեռու տարածություններ փոխանցելու համար:Ճապոնիայում անգամ բուծում էին նոր ցեղի աղավնիներ, որոնք, որպես փոստատար, ընդունակ էին թռչել գիշերը՝ թշնամու գնդակից պաշտպանվելու և ցերեկային գիշատիչ թռչունների զոհը դառնալուց խուսափելու համար: Ընտանի աղավնիները մարդը բուծել է արհեստական ճանապարհով: Հայաստանում հնագույն ժամանակներից հայտնի են հատկապես փոստային և մսատու ցեղերի աղավնիները: Աղավնիները տարբեր գույների և չափերի են, սակայն նման են կառուցվածքով ու ապրելակերպով: Գերազանց թռչում են և լավ քայլում գետնին: Սպիտակ աղավնին համարվում է խաղաղության խորհրդանիշ:

Комментариев нет:

Отправить комментарий