Արջ. կաթնասունների դասին պատկանողգիշատիչ կենդանի: Արջերը ամենակեր են, ունակ են լավ մագլցել և լողալ, արագ վազում են, կարող են կանգնել ու անցնել կարճ տարածություններ ետին թաթերի վրա: Ունեն կարճ պոչ, երկար և խիտ մաշկ, ինչպես նաև գերազանց հոտառություն ու լսողություն: Որսի են դուրս գալիս երեկոյան կամ արևածագի կողմը: Սովորաբար վախենում են մարդուց, բայց կարող են լինել վտանգավոր այն վայրերում, որտեղ նրանք ավելի հաճախ են շփվում մարդկանց հետ, հատկապես սպիտակ արջը ևգրիզլին: Զգայուն չեն մեղվային խայթոցներին: Բնության մեջ բնական թշնամիներ գրեթե չունեն: Համեմատած այլ ընտանիքների գիշատիչների կարգին պատկանող կենդանիների հետ, արջերը առանձնանում են արտաքին տեսքի առավելագույն միօրինակությամբ, չափերով, ներքին կառուցվածքի շատ հատկություններով: Նրանք հանդիսանում են ժամանակակից ամենախոշոր ցամաքային գիշատիչ կենդանիները: Սպիտակ արջի մարմնի երկարությունը կարող է հասնել 3 մետրի 750 և անգամ 1000 կգ քաշի պայմաններում: Էգերը արուներից փոքր են, վերջիններիս մարմնի առավելագույն երկարությունը հասնում է 3,4 մետրի: Սպիտակ արջերի մոտ արուների և էգերի միջև չափերի ու քաշի տարբերությունը մոտ է կրկնապատիկի: Մորթին բավականին կոպիտ է, մազածածկույթը բարձր է. տեսակների մեծ մասի մոտ թանձր է: Գույնը միատիպ է, սև երանգներից մինչև սպիտակավուն. մեծ պանդայի մոտ` սև-սպիտակ: Կրծքերի կամ աչքերի շուրջը նկատվում են բաց բծեր: Որոշ տեսակների մոտ տեղի ունեն մորթու գույնի անհատական կամ աշխարհագրական տարբերություններ: Գույնը սեզոնից կապված չի փոխվում. սեզոնային դիմորֆիզմը արտահայտվում է մորթու բարձրությամբ և թանձրությամբ:
Комментариев нет:
Отправить комментарий