Ոչ միայն տափաստանի, այլև երկրագնդի ամենաբարձրահասակ կենդանիները ընձուղտներն են:Նրանք ունեն շուրջ չորս մետր հասակ: Որպես ժամապահ, ընձուղտները հսկում են տափաստանի վրա և անմիջապես նկատում են խոշոր գիշատիչների մոտենալը: Շնորհիվ իրենց հսկայական հասակի, ընձուղտները բարձր ծառերի վրա կարողանում են գտնել իրենց սիրելի ուտելիքը. այն հիմնականում ակացիաների փշոտ տերևներն են: Այդ տերևները շատ հյութալի են և մեծ քանակությամբ ջուր եմ պարունակում, ինչը ընձուղտներին օգնում է երկար ժամանակ դիմանալ առանց ջրի: Ընձուղտներն ունեն ձայն և խոսում են իրար հետ հատկապես որսի ժամանակ, իսկ նորածին ընձուղտները հազիվ լսելի սուլոց են արձակում` այդ կերպ կանչելով իրենց մայրիկին:
пятница, 23 марта 2012 г.
вторник, 20 марта 2012 г.
Արջ
Արջ. կաթնասունների դասին պատկանողգիշատիչ կենդանի: Արջերը ամենակեր են, ունակ են լավ մագլցել և լողալ, արագ վազում են, կարող են կանգնել ու անցնել կարճ տարածություններ ետին թաթերի վրա: Ունեն կարճ պոչ, երկար և խիտ մաշկ, ինչպես նաև գերազանց հոտառություն ու լսողություն: Որսի են դուրս գալիս երեկոյան կամ արևածագի կողմը: Սովորաբար վախենում են մարդուց, բայց կարող են լինել վտանգավոր այն վայրերում, որտեղ նրանք ավելի հաճախ են շփվում մարդկանց հետ, հատկապես սպիտակ արջը ևգրիզլին: Զգայուն չեն մեղվային խայթոցներին: Բնության մեջ բնական թշնամիներ գրեթե չունեն: Համեմատած այլ ընտանիքների գիշատիչների կարգին պատկանող կենդանիների հետ, արջերը առանձնանում են արտաքին տեսքի առավելագույն միօրինակությամբ, չափերով, ներքին կառուցվածքի շատ հատկություններով: Նրանք հանդիսանում են ժամանակակից ամենախոշոր ցամաքային գիշատիչ կենդանիները: Սպիտակ արջի մարմնի երկարությունը կարող է հասնել 3 մետրի 750 և անգամ 1000 կգ քաշի պայմաններում: Էգերը արուներից փոքր են, վերջիններիս մարմնի առավելագույն երկարությունը հասնում է 3,4 մետրի: Սպիտակ արջերի մոտ արուների և էգերի միջև չափերի ու քաշի տարբերությունը մոտ է կրկնապատիկի: Մորթին բավականին կոպիտ է, մազածածկույթը բարձր է. տեսակների մեծ մասի մոտ թանձր է: Գույնը միատիպ է, սև երանգներից մինչև սպիտակավուն. մեծ պանդայի մոտ` սև-սպիտակ: Կրծքերի կամ աչքերի շուրջը նկատվում են բաց բծեր: Որոշ տեսակների մոտ տեղի ունեն մորթու գույնի անհատական կամ աշխարհագրական տարբերություններ: Գույնը սեզոնից կապված չի փոխվում. սեզոնային դիմորֆիզմը արտահայտվում է մորթու բարձրությամբ և թանձրությամբ:
Բորենի
Բորենիները մեզ հայտնի են որպես աղբահավաքներ` հաճախ ճաշում են այլ գիշատիչների սննդի մնացորդներով: Բայց այդ գազանները դիմացկուն և հմուտ որսորդներ են, որոնք հարձակվում են նույնիսկ գնու այծքաղի վրա: Նրանք նաև սպանում և ուտում են թռչունների, մողեսների, օձերի և միջատների: Աֆրիկայում բորենիներն ու մարդիկ հաճախակի են հանդիպում: Փաստորեն Քենիայիև Տանզանիայի բնակիչները թողնում են դիակներին, որպես բորենիների սնունդ, իսկ այդ խելացի և համարձակ կենդանիները «արշավանք» են կազմակերպում դեպի պարենային խանութներ և ժամանակ առ ժամանակ պատճառ են դառում որոշ մարդկային զոհերի: Որոշ տարածքներում նրանք արդեն հայտնի են և սպանվում են որպես ապակառուցողական վնասատուներ: Գոյություն ունեն բորենիների երեք տեսակներ: Դրանք են շագանակագույն, խայտաբղետ և գծավոր բորենիները: Դրանցից ամենամեծը խայտաբղետն է: Չնայած բորենիները համարվում են շնազգիներ, ըստ էության, ավելի կապված են կատվազգիներին: Նրանք ապրում են Աֆրիկայի մեծ մասում և Ասիայում` Արաբիայում, Հնդկաստանում: Բորենիներն ապրում են միասին` մեծ խմբերով, որոնք կոչվում են ցեղեր: Այս ցեղերը կարող են ներառել մինչև 80 առանձնյակներ, իսկ առաջնորդը լինում է էգը: Բորենիներն ունեն լավ լսողություն ու սուր տեսողություն` նամանավանդ գիշերով: Նրանք արագավազ կենդանիներ են և հեշտությամբ ու չհոգնելով կարող են երկար հեռավորություններ հաղթահարել: Բորենիներն աշխատում են միասին և արդյունավետ կերպով մեկուսացնում են իրենց զոհին` հիմնականում հիվանդին ու անուժին, որը հետամուտ է մահվան: Սպանված կենդանու համար հաճախ վեճ է առաջանում ցեղի ներսում կամ այլ կենդանիների հետ`հովազների, հեպարդների և նույնիսկ առյուծների: Բորենիները բավական լավ ձայն և լայն ու բազմազան հնչյուններ են արձակում միմիանց հետ հաղորդակցվելու համար: Նրանք նույնիսկ կարողանում են «ծիծաղել», ինչի հետ է կապված իրենց անվանումը` Hyena:
воскресенье, 18 марта 2012 г.
Աղվես
Աղվեսը Շնազգիների ընտանիքին պատկանող գիշատիչ կաթնասունների բազմաթիվ տեսակների ընդհանուր անունն է: Աղվեսները ավելի փոքր են, քան միջին չափի ընտանիշունը, բնութագրվում են երկար նեղ մռութով, և խիտպոչով: Աղվեսի մարմինը ձգված է (երկարությունը՝ մինչև 90 սմ), պոչը թավ է (երկարությունը՝ 40–60 սմ), կենդանի զանգվածը՝ 5–8 կգ: Մազածածկը խիտ է, փափուկ, գորշադարչնավուն, հարդակարմրավուն և այլ երանգներով: Աղվեսը խելացի, խորամանկ ու ճարպիկ կենդանի է: Եթե պետք է փրկել սեփական կյանքը կամ սնունդ հայթայթել, աղվեսն իր հնարամտությամբ գերազանցում է շատ կենդանիների, բայց երբեմն, հետաքրքրասիրությունից դրդված, նա «արհամարհում» է զգուշությունը: Փորձանքից աղվեսին հեռու են պահում նրա քողարկվելու հմտությունը, սուր լսողությունը, տեսողությունը և հատկապես հոտառությունը. թշնամու հոտը նա զգում է դեռ հեռվից և հասցնում է ժամանակին փախչել կամ թաքնվել: Իսկ լսողությունն օգնում է կեր հայթայթելիս: Ձմռանն աղվեսն ականջ է դնում ձյան տակ վազվզող մկներին և, նույնիսկ ամենաթույլ ծվծվոց լսելով, կարողանում է գտնել նրանց: Աղվեսն ապրում է գետնափոր բներում (կառուցում է բլրալանջերին), զբաղեցնում գորշուկի և այլ կենդանիների բները կամ թաքնվում է ժայռաճեղքերում և այլ բնական թաքստոցներում: Հաճախ ապրում է բնակավայրերից ոչ հեռու: Աղվեսը Տարածված է բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից, իսկ Ավստրալիա տարել են Եվրոպայից: Հայտնի է 9 տեսակ, ՀՀ-ում հանդիպում է մեկը՝ սովորական աղվեսը՝ 2 ենթատեսակով՝ անդրկովկասյան և հայկական: Գազանաբուծական տնտեսություններում բուծում են արհեստական ճանապարհով ստացված սև արծաթափայլ բարձրարժեք մորթի ունեցող աղվեսներ: ՀՀ-ում նման տնտեսություն կա Լոռու մարզում: Աղվեսը սնվում է նապաստակներով, գորտերով ու մողեսներով, խոշոր միջատներով (առավելապես՝ մորեխներով), երբեմն կարող է ավերել գետնին ապրող թռչնի բույնը: Սակայն նրա հիմնական կերը մկներն ու մանր կրծողներն են (դաշտամկներ, ավազամկներ, ճագարամուկ,առնետ և այլն): Տարվա ընթացքում աղվեսը ոչնչացնում է մի քանի հազար մկնանման վնասատու կրծողներ, իսկ ձագերի հետ՝ երկու-երեք անգամ ավելի: Դրանով նա մեծ օգուտ է բերում, որովհետև այդ կրծողները մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Ամռանն աղվեսը սնվում է բույսերի որոշ տեսակներով: Գարնանը կամ ամռան սկզբին աղվեսը ծնում է 3–4 (երբեմն՝ 12) ձագ: Դրանք 17–19 օր անց արդեն կարող են դուրս գալ բնից, խաղալ բնի շրջակայքում, իսկ վտանգի պահին` անմիջապես թաքնվել: Մայր աղվեսը ձագերին կաթով կերակրում է 1,5 ամիս: 4 ամսականում նրանք դառնում են ինքնուրույն և հեռանում ծնողներից: Այդ պահից թե՜ երիտասարդ և թե՜ հասուն աղվեսներըապրում են միայնակ:
Գորշ գայլ
Գայլ, Գորշ Գայլ կամ Մոխրագույն գայլ՝ շնազգիների ամենախոշոր և ամենահայտնի ներկայացուցիչն է, որը հիմնականում բնակվում է Եվրասիայի որոշ տարածքներում և Հյուսիսային Ամերիկայում։ Անհիշելի ժամանակներից գայլը բնակվել է մարդու կողքին, նույն պայմաններում։ Մարդու պես միշտ նույն որսն է արել, եղել է մարդու մրցակիցը։ Ընտելացնելով գայլին մարդը ստեղծել է շանը։ Շնազգիների հիմնական ներկայացուցիչներից են գայլերը, աղվեսները, դաշտագայլերը և 4 տեսակի շնագայլերը։ Գայլի մարմնի երկարությունը 105-160 սմ է, քաշը՝ 32-50 կգ, հազվադեպ մինչև 76 կգ։ Ապրում է անապատներում, տունդրայում, հազվադեպ՝ խիտ տայգայում։ Հիմնականում մոխրագույն է, տունդրային գայլը ավելի բաց գույնի է, ձմռանը գրեթե սպիտակ, անտառայինը՝ մուգ, անապատայինը՝ գորշ շիկակարմիր։ Սնվում է վայրի և ընտանի սմբակավորներով,շներով, նապաստակներով, մանր կրծողներով։ Գայլերը ապրում են զույգերով, ուշ աշնանը և ձմռան սկզբին երբեմն շրջում են ոհմակով(5-11 գայլ)։ Հղիությունը տևում է 62-65 օր, ունենում են 3-13 ձագ։ Սկզբում կերակրում են կաթով, ստամոքսից ետ բերած ծամած մսով, ավելի ուշ՝ որսով։ Տափաստանային և անապատային գայլերը ապրում են փորած բներում, անտառայինները՝ որջերում, եղեգնուտներում, լեռնային վայրերում՝ քարանձավներում։ Կյանքի տևողությունը 15-20 տարի է։ Գայլերը գրավում են որոշակի տարածք (30-60 կմ), նշանում այն և ոհմակով բնակվում այնտեղ։ Գայլերը իրենց ներկայությունը արտահայտում են ոռնոցի միջոցով։ Ոռնոցը հանդիսանում է հաղորդակցության միջոց ոհմակի անդամների միջև։ Գայլերն ավելի ակտիվ են գիշերը։ Նրանք կարողանում են վազել 55-60 կմ/ժ արագությամբ և մեկ գիշերվա ընթացքում հաղտահարում են 60-80 կմ տարածք։ Գիտնականները տարբերակել են գայլի ավելի քան 9 դեմքի արտահայտություն՝ զայրույթ, կատաղություն, հնազանդություն, բարություն, ուրախություն, զգոնություն, սպառնալիքների արտահայտություն, հանգստություն և վախ։ [2]Գայլի ատամները նրա կարևոր յուրահատկություններից է։ Վերին ծնոտում ունի 6 կտրիչ, 2 ժանիք, 2 մոլյար, 8 նախամոլյար։ Ներքևի ծնոտում 2 մոլյար ավել։ Գայլի ատամները ի վիճակի են դիմակայել ավելի քան 10 մեգապասկալ ճնշմանը։ Ատամները նրա հիմնական զենքն է և պաշտպանության միջոցը։ Գայլի պոչը բավական երկար է, հաստ և ի տարբերություն շան պոչի միշտ կախված է ներքև։ Գայլի պոչը հանդիսանում է նրա արտահայտչական «լեզուն»։ Պոչի դիրքից կարելի է որոշել նրա տրամադրությունը։ Ըստ համապատասխան միջավայրի գայլը փոխում է իր գույնը։ Հայաստանում գորշ գայլերը ընդգրկված են Կարմիր գրքում: Հարավային կիսագնդում կա գայլի համաստեղություն։
Ընձառյուծ
Կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն: Մարմնի երկարությունը` մինչև 165 սմ, քաշը` 60 կգ: Էգերն ավելի փոքր են: Մարմինը ձգված է, մկանոտ, ոտքերը համեմատաբար կարճ են: Մորթին խիտ, դեղին կամ շիկակարմիր, սև խալերով: Ապրում է անտառներում, սարերում: Լավ մագլցում են ծառերը: Սնվում են սմբակավոր կենդանիներով, թռչուններով ու կրծողներով: Մարդակեր ընձառյուծները հազվադեպ են: Ընձառյուծներն ամենատարածված վայրի կատվազգիներն են, բնակվելով արևելյան և կենտրոնական Աֆրիկայում, որոշ խմբեր կան մերձ-սահարյան Աֆրիկայում,Հնդկաստանում, Ինդոնեզիայում,Արաբական թերակղզում,Ռուսաստանում, Կորեայում,Չինաստանում, Կովկասում,Թուրքմենստանում, Իրանում, Հնդկաչին թերակղզում, Ցեյլոն կամ Շրի Լանկակղզում: Նրանք անհետացել են մայրցամաքային Եվրոպայից: Հայաստանում, մարդիկ և ընձառյուծները ապրում են կողք-կողքի վաղ Հոլոցենից: 20-րդ դարի կեսերին ընձառյուծները տարածված էին ողջ երկրի տարածքով:Սակայն տարածքի կրճատումը, որսը իջեցրել են ընձառյուծների թվաքանակը մինչև 10-13 անհատների: Ներկայումս ընձառյուծը տարածված է Խոսրովի արգելանոցում, որ գտնվում է Երեվանիցհարավ-արևելք, Գեղամա լեռնաշղթայիհարավ-արևմուտքում, որտեղ 2000 թ. հոկտեմբերից մինչև 2002 թ. հուլիսը 10 ընձառյուծ է նկատվել: Ընձառյուծները տարածված են նաև Մեղրիի լեռնաշղթայիմոտակայքում, Հայաստանի ծայր հարավում, որտեղ սակայն 2006 թ. օգոստոսից մինչև 2007 թ. ապրիլը միայն մեկ ընձառյուծ է նկատվել:
Վագր
Վագր - կատվազգի գիշատիչ է: Հանդիսանում է խոշորագույն ցամաքային գիշատիչներից մեկը, իր չափերով զիջելով միայն սպիտակ և գորշարջերին: Գոյություն ունի վագրերի 9 ենթատեսակ, որոնցից 3-ը վերացել են դեռևս 19-րդ դարի սկզբին: Այս ենթատեսակներից ամենատարածվածը բենգալյան վագրերն են, որոնք կազմում են ընդհանուրի 80%-ը: Վագրը ամենախոշոր վայրի կատուն է, սակայն նրա ենթատեսակները իրարից չափերով շատ են տարբերվում: Մայրցամաքային ենթատեսակներն կղզիաբնակներից խոշոր են: Ամենախոշոր ենթատեսակներն են բենգալյան և ամուրյան վագրերը: Արու ամուրյան վագրի մարմնի երկարությունը առանց պոչի կարող է կազմել 3.5 մետրի, իսկ քաշը` 300 կգ:
четверг, 15 марта 2012 г.
Արծիվ
Արծիվները ճուռակների ընտանիքին պատկանող գիշատիչ թռչուններ են: Թևերի բացվածքը 43–53 սմ-ից մինչև 2,5 մ է, կենդանի զանգվածը՝ 700 գ-ից մինչև 6,5 կգ: Ոտքերը փետրավորված են մինչև կրնկաթաթերը: Մատներն ուժեղ են՝ զարգացած մագիլներով: Ունեն սուր տեսողություն: էգը և արուն միագույն են: Բնադրում են անտառներում, ժայռերի կամ գետնի վրա: Էգերը դնում են 1–3 սպիտակ, երբեմն՝ կարմրագորշավուն պուտերով ձու: Թխսում են և՜ էգը, և՜ արուն: Արծիվները զույգեր են կազմում և երկար տարիներ անդավաճան են զույգին: Սնվում են փոքր և միջին մեծության ողնաշարավոր կենդանիներով, նաև լեշով:
Արծիվները շատ զգուշավոր են և սակավ են մարդկանց աչքին երևում: Միայն աշնանամուտին, երբ ձագերն արդեն մեծացած են լինում, երբեմն կարելի է տեսնել, թե ինչպես բարձր երկնքում սահասավառնում ու ճախրում է մի ամբողջ արծվաընտանիք:
Օձակեր, տափաստանային, սպիտակապոչ արծիվները և ջրարծիվը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: Հայտնի է արծիվների 12 տեսակ, որոնք տարածված են Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում ևՀյուսիսային Ամերիկայում: ՀՀ-ում տարածված է 9 տեսակ՝ քարարծիվ, գաճաճ արծիվ, փոքր շահնարծիվ, տափաստանային արծիվ, ջրարծիվ, օձակեր արծիվ, գերեզմանաարծիվ,սպիտակապոչ արծիվ:
Արծիվները բնակվում են լեռնատափաստաններում, գյուղատնտեսական հողատարածքներում, անտառների տափաստանային հատվածներում, ծառահատված անտառներում, լեռներում, խոր ձորերում, կիսաանապատային նախալեռներում, ափամերձ ժայռերով գետերում, լճերում, լճակներում, ձկնաբուծական ավազաններում: Բացառությամբ քարարծվի և սպիտակապոչ արծվի` մյուս տեսակները բնադրող-չվող են, քիչ տարածված:
Արծիվները շատ զգուշավոր են և սակավ են մարդկանց աչքին երևում: Միայն աշնանամուտին, երբ ձագերն արդեն մեծացած են լինում, երբեմն կարելի է տեսնել, թե ինչպես բարձր երկնքում սահասավառնում ու ճախրում է մի ամբողջ արծվաընտանիք:
Օձակեր, տափաստանային, սպիտակապոչ արծիվները և ջրարծիվը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: Հայտնի է արծիվների 12 տեսակ, որոնք տարածված են Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում ևՀյուսիսային Ամերիկայում: ՀՀ-ում տարածված է 9 տեսակ՝ քարարծիվ, գաճաճ արծիվ, փոքր շահնարծիվ, տափաստանային արծիվ, ջրարծիվ, օձակեր արծիվ, գերեզմանաարծիվ,սպիտակապոչ արծիվ:
Արծիվները բնակվում են լեռնատափաստաններում, գյուղատնտեսական հողատարածքներում, անտառների տափաստանային հատվածներում, ծառահատված անտառներում, լեռներում, խոր ձորերում, կիսաանապատային նախալեռներում, ափամերձ ժայռերով գետերում, լճերում, լճակներում, ձկնաբուծական ավազաններում: Բացառությամբ քարարծվի և սպիտակապոչ արծվի` մյուս տեսակները բնադրող-չվող են, քիչ տարածված:
Ագեվազ
Ագեվազ կամ կենգուրուն պարկավոր կենդանիէ: Բնակվում է Ավստրալիայում, Նոր Գվինեայումև մոտակա կղզիներում: Ագեվազները ծնվում են փոքրիկ՝ ընդամենը 2-2.5 սանտիմետր և ամբողջ կյանքի ընթացքում շարունակում են աճել: Մայր ագեվազը փորին ունի հարմարավետ պարկ, որտեղ էլ պահում է իր ձագին:
Подписаться на:
Сообщения (Atom)