понедельник, 9 апреля 2012 г.

Ինչպես ընտրել կենդանի երեխայի համար

Երեխաների համար
Կենդանիները տանը
Բոլորդ էլ գիտեք "Կառլսոնը եւ Մանչուկը" հայտնի վիպակի հերոսներին ու հավանաբար հիշում եք, թե ինչպես էր Մանչուկը ծնողներին խնդրում, որ իր համար շնիկ գնեն. "Եթե ես իսկապես արժեմ հարյուր հազար միլիոն, կարո՞ղ եք ինձ մի քիչ փող տալ, որ ես կարողանամ ինձ համար շուն գնել":
Եթե դուք տանը փոքր երեխա ունեք, ապա ամենայն հավանականությամբ վաղ, թե ուշ նույնպես նման խնդրանք կլսեք: Հնարավոր է նաեւ ինքներդ սկսեք մտածել այդ մասին, որպեսզի կենդանիների հետ շփումն օգնի երեխայի մեջ զարգացնել այնպիսի հատկություններ, ինչպիսիք են բարությունը, պատասխանատվությունն ու հոգատարությունը:
Ինչի մասին պետք է մտածել
Նախ եւ առաջ անհրաժեշտ է հիշել, որ կենդանին պատկանելու է ոչ միայն երեխային, այլեւ ձեզ, եւ եթե երեխան դեռ փոքր է, ապա նրա խնամքի հետ կապված հոգսերը մեծամասամբ ընկնելու են ձեր ուսերին: Նույնիսկ եթե փոքրիկը փորձի պնդել հակառակը: Այդ պատճառով առաջին հերթին հարցրեք ինքներդ ձեզ՝ արդյոք պատրա՞ստ եք տանը կենդանի պահել, բավականաչափ ժամանակ, ուշադրություն եւ ֆինանսական միջոցներ հատկացնել: Անհրաժեշտ է նախապես մտածել նաեւ, թե ով պետք է հոգ տանի կենդանու մասին, երբ տնից երկարատեւ բացակայելու անհրաժեշտություն առաջանա:
Այս պարագայում կարեւոր դեր են խաղում նաեւ ձեր բնակարանային պայմանները: Եթե ապրում եք սեփական տանը, ապա կարող եք ձեռք բերել համարյա ցանկացած կենդանու (եթե, իհարկե, արդեն դրանցից բավականաչափ չունեք): Բարձրահարկերում չարժե մեծ չափերի կենդանիներ պահել (օրինակ՝ խոշոր ցեղատեսակներին պատկանող շներ), իսկ եթե բնակարանը չափազանց փոքր է, ապա նույնիսկ ծովախոզուկը կամ համստերը (хомяк) կարող է ավելորդ լինել:
Եթե վստահ չեք, որ պատրաստ եք նման պատասխանատվություն ստանձնել, ապա ավելի լավ է միառժամանակ հետաձգեք կենդանի կամ թռչուն ձեռք բերելու որոշումը, քանի որ հետո կարող է չափազանց ուշ լինել: Չէ՞ որ մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք:
Կենդանիների ազդեցությունը երեխայի վրա
Տանը մեկ այլ կենդանի էակի հայտնվելուց հետո երեխայի համար բացվում է բոլորովին նոր աշխարհ: Նա ավելի ինքնուրույն է դառնում, մեծանում ավելի առողջ՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Փոքրիկը սովորում է պատասխանատվություն կրել ուրիշ կենդանի էակի համար, նաեւ` ինչպես վարվել կենդանիների հետ: Երեխայի համար կենդանու հետ շփումը եւ՛ հաճելի է, եւ՛ ուրախալի: Կենդանին իր հերթին կարող է լավ ընկեր ու պաշտպան դառնալ քույր, եղբայր չունեցող կամ ներամփոփ ու ամաչկոտ երեխայի համար: Սակայն կենդանիները կարող են նաեւ որոշակի վտանգ ներկայացնել: Խոսքն ալերգիայի մասին է: Եթե դուք կամ ձեր փոքրիկն ալերգիկ եք, ապա ընդհանրապես չարժե տանը որեւէ կենդանի պահել: Բացի այդ, շները, կատուներն ու կրծողները զանազան վարակների հիմնական կրողներն ու փոխանցողներն են, իսկ փոքրիկի օրգանիզմը դեռեւս թույլ է ու կարող է հեշտությամբ որեւէ հիվանդությամբ վարակվել: Չմոռանաք զանազան քերծվածքների, մազաթափության եւ տհաճ բույրերի մասին:
Վտանգավոր է նաեւ, եթե տանը հայտնվի որեւէ խոշոր եւ ագրեսիվ ցեղատեսակի շուն: Կենդանու ճիշտ ընտրության, խնամքի եւ դաստիարակության դեպքում այս բոլոր վտանգները կարելի է հասցնել նվազագույնի:
Որ կենդանին է հարմար ձեր երեխային
Եթե ցանկանում եք, որ տնային կենդանին չդառնա փոքրիկի հերթական խաղալիքներից մեկը, եւ նա լիարժեք մասնակցի կենդանու դաստիարակության ու խնամքի հետ կապված հոգսերին, ապա պետք է համբերել մինչեւ երեխայի 5-6 տարին լրանալը: Այս տարիքի երեխաներին ամենից հարմար են ծովախոզուկներն ու համստերները: Նրանց կարելի է պահել ձեռքի մեջ, շոյել, ինչը չափազանց կարեւոր է փոքրիկի համար: Այս կենդանիները դիմացկուն են եւ խնամքի հատուկ պայմաններ չեն պահանջում:
· 8-9 տարեկան հասակում երեխան արդեն կարող է ինքնուրույն տանել գորտերի, ճագարների, սպիտակ մկների ու առնետների, փոքր ցեղատեսակի շների եւ կարճամազ կատուների, ինչպես նաև փոքր թութակնրեի (ալիքավոր, անմեկիններ, կարելաներ և այլն) ու դեղձանիկների հոգսերը:
· 9-10 տարեկան երեխաների համար կարող եք ակվարիումային ձկներ, խխունջներ, ջրային եւ ցամաքային կրիաներ, թութակներ գնել, որոնց անհրաժեշտ է անպայման համապատասխան բնական միջավայր ու պայմաններ ապահովել:
· 10-12 տարեկանում արդեն կարելի է մտածել երկարամազ կատուների, դեղձանիկների եւ թութակների մասին: Ավելի խոշոր թութակներ խորհուրդ է տրվում պահել, երբ երեխան ավելի մեծ է:
· 14-15 տարեկան դեռահասներին կարելի վստահել համարյա ցանկացած տնային կենդանու խնամք՝ ներառյալ խոշոր շները:
Կոկորդիլոս եմ ուզում
Կենդանաբանները խորհուրդ չեն տալիս տանը սողուններ, կապիկ, կրիա, ոզնի, աղվես կամ սկյուռ պահել:
Բնակարանում կրիա պահելն ամենատարածված սխալներից է: Շատերը կրիա են գնում՝ կարծելով, որ նա երեխայի համար հարմար խաղալիք է (չի կծում, դանդաղաշարժ է եւ երկար է ապրում): Իրականում, դուք կենդանուն դատապարտում եք երկարատեւ մահվան: Բնակարանը կրիայի համար շատ անհարմար վայր է, չափազանց չոր եւ ցուրտ: Բացի այդ, եթե կենդանուն տանն ազատ թողնեք, ապա նա անպայման որեւէ փորձանք կբերի գլխին (օրինակ՝ խցկվել որեւէ նեղ ու դժվարամատչելի արանք): Եթե, այնուամենայնիվ, որոշել եք տանը կրիա պահել, ապա նրա համար անհրաժեշտ է մշտապես միացրած պահել որեւէ ջեռուցիչ սարք, որպեսզի նա կարողանա տաքանալ, եւ գետնին խոնավ լաթի կտոր փռել, որպեսզի կրիան մարմինը խոնավացնի:
Սկյուռներին շատ դժվար է ձեռնասուն դարձնել, բացի այդ՝ նրանք շատ ցավոտ են կծում: Նա կարող է կրծել պատից կախված հայելու պարանը, էլեկտրական լարերը, գրքերը կամ բույն դնել պահարանի մաքուր սպիտակեղենի մեջ:
Անտառից ոզնուն տուն բերելով՝ դուք նրան զրկում եք ձմռան ցրտին քուն մտնելու համար բնական միջավայրում անհրաժեշտ քանակությամբ ճարպ կուտակելու հնարավորությունից: Տանը ոզնին չի կարող այդքան սնվել: Հիմնականում կարճ ժամանակ անց կենդանուն բաց են թողնում բնության գիրկը՝ դատապարտելով նրան մահվան:
Կապիկները չափազանց անկանխատեսելի են ու շարժուն: Նրանց ազատություն եւ ավելի մեծ տարածք է պետք, քանր ձեր բնակարանը կամ նեղլիկ վանդակը: Կապիկները կարող են շատ մեծ վնաս պատճառել ձեր բնակարանին: Ապա պատկերացրեք լուսամփոփի վրա ճոճվող կամ վարագույրներից կախված կենդանուն, եւ ամեն ինչ պարզ կլինի: Էլ չենք խոսում այն մասին, որ նա, ապրելով հիմնականում ծառերի վրա, սովոր է իր բնական կարիքները հոգալ որտեղ պատահի:
Որոշ մարդիկ ձգտում են ձեռք բերել արեւադարձային գոտում ապրող հազվագյուտ կենդանիներ, թռչուններ կամ սողուններ (կոկորդիլոսներ, օձեր, մողեսներ եւ այլն): Դրանք շատ ավելի բարդ խնամք ու հատուկ պայմաններ են պահանջում, ինչպես նաեւ կարող են իրենց հետ ձեր տուն բերել որեւէ արեւադարձային հազվագյուտ հիվանդություն:
Կատուն փոքրիկ տնային խուլիգան է (հազվադեպ բացառություններով): Նրա սուր աչքից ոչինչ հնարավոր չէ թաքցնել: Նույնիսկ եթե կատուն չափազանց շատ է սիրում տանտերերին, միեւնույն է՝ նա անարգել շրջում է ողջ բնակարանով մեկ եւ անում, ինչ ուզում է: Հիշեք, որ կատուները չեն կարող միայնակ ապրել: Նրանց անպայման զույգ է պետք:
Շունը լուրջ կենդանի է: Նրանց հետ շփումը բոլորովին այլ մակարդակի վրա է՝ անկախ չափերից ու ցեղատեսակից: Նրա ողջ կյանքի հետագա վարքագիծը որոշվում է շնիկի կյանքի առաջին տարում: Եթե նրան երես տաք, ապա հետո հասուն կենդանուն շատ դժվար կլինի սովորեցնել, թե ինչպես պետք է պահի իրեն բնակարանում: Շները ոհմակային կենդանիներ են, այդ պատճառով նրանք միշտ ձգտում են լինել ձեր կողքին: Նրանց համար այլ կերպ լինել չի կարող: Շունը ձեր ընտանիքը համարում է իրենը, սակայն պետք է հենց սկզբից նրան հասկացնել, թե ով է ընտանիքի առաջնորդը:
Կրծողներին պետք է պահել վանդակի կամ ակվարիումի մեջ, այլապես պետք է հրաժեշտ տաք կենցաղային տեխնիկայի բոլոր կոճակներին ու էլեկտրական լարերին: Նրանք կայուն, ուժեղ բույր ունեն եւ զույգերով պահելու դեպքում լավ բազմանում են: Կրծողները հիմնականում գիշերային կյանք են վարում, այնպես որ գիշերը տան մի անկյունից լսվող անդադար կրթկրթոցը կարող է ձեզ բավական անհարմարություն պատճառել:
Կա տարածված սխալ կարծիք, որ ակվարիումային ձկներից հնարավոր չէ ալերգիա ունենալ: Ալերգիան կարող է լինել ինչպես հատուկ ձկների համար նախատեսված չոր կերերից, այնպես էլ ակվարիումի ջրից: Ձկները շատ մեծ խնամք են պահանջում՝ որոշակի չափի ակվարիում, ջրի կայուն ջերմաստիճան, լուսավորություն, ավազ, ջրային բույսեր եւ այլն: Այստեղ հնարավոր չէ միայնակ գլուխ հանել: Անհրաժեշտ է կարդալ ակվարիումային ձկների խնամքի վերաբերյալ գրականություն եւ հաճախ խորհրդակցել մասնագետի հետ:
Որտեղից գնել եւ ինչպես խնամել
Տնային կենդանիներ ու թռչուներ պետք է գնել մասնագիտացված կենդանաբանական խանութներից, անհատ մասնագետներից, որոնք իրականացնում են բոլոր սանիտարահիգիենիկ միջոցառումները կամ կենդանասերների ակումբներից, այլ ոչ թե բացօթյա «թռչնաշուկաներից»: Շատ հավանական է, որ շուրջ մեկ տասնյակ կատվի ձագեր վաճառող բարի մորաքույրը դրանց հավաքել է որեւէ կեղտոտ նկուղից: Թռչնաշուկայում կենդանիները կարող են միմյանցից տարբեր հիվանդություններով վարակվել: Արդյունքում՝ դուք ստիպված կլինեք զգալի գումար եւ ժամանակ վատնել անասնաբույժի այցելությունների համար: Լավ է, եթե դուք ճանաչում եք կենդանու նախկին տերերին կամ ծնողներին: Այս դեպքում կարող եք հետաքրքրվել նրա ժառանգականության, բնավորության ու խնամքի առանձնահատկություններով եւ ժամանակ առ ժամանակ խորհրդակցել նախկին տերերի հետ:
Որպեսզի ձեր սիրելին հնարավորիս առողջ լինի եւ երկար ապրի ձեր կողքին, անհրաժեշտ է նրան պարբերաբար տանել անասնաբույժի մոտ՝ ստուգման եւ կատարել համապատասխան սրսկումներ:
Իմիջիայլոց, կենդանիներին ու թռչուններին չի կարելի կերակրել ինչով պատահի: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր "ճաշակն" ու սննդակարգը, որոնք նույնպես պետք է խստորեն պահպանել:
Հիշեք նաեւ, որ կենդանի ձեռք բերելիս պետք է գնել նաեւ նրա խնամքի համար անհրաժեշտ բազմաթիվ պարագաներ՝ կերաման, ջրաման, վանդակ, ակվարիում, ձու դնելու համար առանձին բներ, հատուկ սանրեր, դնչկալ, վզկապ, զանազան կերեր, վիտամիններ եւ այլն:
Այնպես որ, փոքրիկի համար տնային կենդանի ընտրելիս աշխատեք հաշվի առնել ոչ միայն երեխայի ցանկությունը, բնակարանային հարմարություները կամ ձեր ճաշակն ու գրպանի հնարավորությունները, այլեւ տարբեր կենդանիների ու թռչունների կենսաբանական առանձնահատկությունները:

пятница, 23 марта 2012 г.

Ընձուղտ

 Ոչ միայն տափաստանի, այլև երկրագնդի ամենաբարձրահասակ կենդանիները ընձուղտներն են:Նրանք ունեն շուրջ չորս մետր հասակ: Որպես ժամապահ, ընձուղտները հսկում են տափաստանի վրա և անմիջապես նկատում են խոշոր գիշատիչների մոտենալը: Շնորհիվ իրենց հսկայական հասակի, ընձուղտները բարձր ծառերի վրա կարողանում են գտնել իրենց սիրելի ուտելիքը. այն հիմնականում ակացիաների փշոտ տերևներն են: Այդ տերևները շատ հյութալի են և մեծ քանակությամբ ջուր եմ պարունակում, ինչը ընձուղտներին օգնում է երկար ժամանակ դիմանալ առանց ջրի: Ընձուղտներն ունեն ձայն և խոսում են իրար հետ հատկապես որսի ժամանակ, իսկ նորածին ընձուղտները հազիվ լսելի սուլոց են արձակում` այդ կերպ կանչելով իրենց մայրիկին:

вторник, 20 марта 2012 г.

Արջ

 Արջկաթնասունների դասին պատկանողգիշատիչ կենդանի: Արջերը ամենակեր են, ունակ են լավ մագլցել և լողալ, արագ վազում են, կարող են կանգնել ու անցնել կարճ տարածություններ ետին թաթերի վրա: Ունեն կարճ պոչ, երկար և խիտ մաշկ, ինչպես նաև գերազանց հոտառություն ու լսողություն: Որսի են դուրս գալիս երեկոյան կամ արևածագի կողմը: Սովորաբար վախենում են մարդուց, բայց կարող են լինել վտանգավոր այն վայրերում, որտեղ նրանք ավելի հաճախ են շփվում մարդկանց հետ, հատկապես սպիտակ արջը ևգրիզլին: Զգայուն չեն մեղվային խայթոցներին: Բնության մեջ բնական թշնամիներ գրեթե չունեն:         Համեմատած այլ ընտանիքների գիշատիչների կարգին պատկանող կենդանիների հետ, արջերը առանձնանում են արտաքին տեսքի առավելագույն միօրինակությամբ, չափերով, ներքին կառուցվածքի շատ հատկություններով: Նրանք հանդիսանում են ժամանակակից ամենախոշոր ցամաքային գիշատիչ կենդանիները: Սպիտակ արջի մարմնի երկարությունը կարող է հասնել 3 մետրի 750 և անգամ 1000 կգ քաշի պայմաններում: Էգերը արուներից փոքր են, վերջիններիս մարմնի առավելագույն երկարությունը հասնում է 3,4 մետրի: Սպիտակ արջերի մոտ արուների և էգերի միջև չափերի ու քաշի տարբերությունը մոտ է կրկնապատիկի:                                                                                                                                                                               Մորթին բավականին կոպիտ է, մազածածկույթը բարձր է. տեսակների մեծ մասի մոտ թանձր է: Գույնը միատիպ է, սև երանգներից մինչև սպիտակավուն. մեծ պանդայի մոտ` սև-սպիտակ: Կրծքերի կամ աչքերի շուրջը նկատվում են բաց բծեր: Որոշ տեսակների մոտ տեղի ունեն մորթու գույնի անհատական կամ աշխարհագրական տարբերություններ: Գույնը սեզոնից կապված չի փոխվում. սեզոնային դիմորֆիզմը արտահայտվում է մորթու բարձրությամբ և թանձրությամբ:

Բորենի

 Բորենիները մեզ հայտնի են որպես աղբահավաքներ` հաճախ ճաշում են այլ գիշատիչների սննդի մնացորդներով: Բայց այդ գազանները դիմացկուն և հմուտ որսորդներ են, որոնք հարձակվում են նույնիսկ գնու այծքաղի վրա: Նրանք նաև սպանում և ուտում են թռչունների, մողեսների, օձերի և միջատների: Աֆրիկայում բորենիներն ու մարդիկ հաճախակի են հանդիպում: Փաստորեն Քենիայիև Տանզանիայի բնակիչները թողնում են դիակներին, որպես բորենիների սնունդ, իսկ այդ խելացի և համարձակ կենդանիները «արշավանք» են կազմակերպում դեպի պարենային խանութներ և ժամանակ առ ժամանակ պատճառ են դառում որոշ մարդկային զոհերի: Որոշ տարածքներում նրանք արդեն հայտնի են և սպանվում են որպես ապակառուցողական վնասատուներ: Գոյություն ունեն բորենիների երեք տեսակներ: Դրանք են շագանակագույն, խայտաբղետ և գծավոր բորենիները: Դրանցից ամենամեծը խայտաբղետն է: Չնայած բորենիները համարվում են շնազգիներ, ըստ էության, ավելի կապված են կատվազգիներին: Նրանք ապրում են Աֆրիկայի մեծ մասում և Ասիայում` Արաբիայում, Հնդկաստանում: Բորենիներն ապրում են միասին` մեծ խմբերով, որոնք կոչվում են ցեղեր: Այս ցեղերը կարող են ներառել մինչև 80 առանձնյակներ, իսկ առաջնորդը լինում է էգը: Բորենիներն ունեն լավ լսողություն ու սուր տեսողություն` նամանավանդ գիշերով: Նրանք արագավազ կենդանիներ են և հեշտությամբ ու չհոգնելով կարող են երկար հեռավորություններ հաղթահարել: Բորենիներն աշխատում են միասին և արդյունավետ կերպով մեկուսացնում են իրենց զոհին` հիմնականում հիվանդին ու անուժին, որը հետամուտ է մահվան: Սպանված կենդանու համար հաճախ վեճ է առաջանում ցեղի ներսում կամ այլ կենդանիների հետ`հովազների, հեպարդների և նույնիսկ առյուծների: Բորենիները բավական լավ ձայն և լայն ու բազմազան հնչյուններ են արձակում միմիանց հետ հաղորդակցվելու համար: Նրանք նույնիսկ կարողանում են «ծիծաղել», ինչի հետ է կապված իրենց անվանումը` Hyena:

воскресенье, 18 марта 2012 г.

Աղվես

 Աղվեսը Շնազգիների ընտանիքին պատկանող գիշատիչ կաթնասունների բազմաթիվ տեսակների ընդհանուր անունն է:                                                                                                                                           Աղվեսները ավելի փոքր են, քան միջին չափի ընտանիշունը, բնութագրվում են երկար նեղ մռութով, և խիտպոչով: Աղվեսի մարմինը ձգված է (երկարությունը՝ մինչև 90 սմ), պոչը թավ է (երկարությունը՝ 40–60 սմ), կենդանի զանգվածը՝ 5–8 կգ: Մազածածկը խիտ է, փափուկ, գորշադարչնավուն, հարդակարմրավուն և այլ երանգներով:                                    Աղվեսը խելացի, խորամանկ ու ճարպիկ կենդանի է: Եթե պետք է փրկել սեփական կյանքը կամ սնունդ հայթայթել, աղվեսն իր հնարամտությամբ գերազանցում է շատ կենդանիների, բայց երբեմն, հետաքրքրասիրությունից դրդված, նա «արհամարհում» է զգուշությունը: Փորձանքից աղվեսին հեռու են պահում նրա քողարկվելու հմտությունը, սուր լսողությունը, տեսողությունը և հատկապես հոտառությունը. թշնամու հոտը նա զգում է դեռ հեռվից և հասցնում է ժամանակին փախչել կամ թաքնվել: Իսկ լսողությունն օգնում է կեր հայթայթելիս: Ձմռանն աղվեսն ականջ է դնում ձյան տակ վազվզող մկներին և, նույնիսկ ամենաթույլ ծվծվոց լսելով, կարողանում է գտնել նրանց:                                                                                                                                                                                             Աղվեսն ապրում է գետնափոր բներում (կառուցում է բլրալանջերին), զբաղեցնում գորշուկի և այլ կենդանիների բները կամ թաքնվում է ժայռաճեղքերում և այլ բնական թաքստոցներում: Հաճախ ապրում է բնակավայրերից ոչ հեռու: Աղվեսը Տարածված է բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից, իսկ Ավստրալիա տարել են Եվրոպայից: Հայտնի է 9 տեսակ, ՀՀ-ում հանդիպում է մեկը՝ սովորական աղվեսը՝ 2 ենթատեսակով՝ անդրկովկասյան և հայկական: Գազանաբուծական տնտեսություններում բուծում են արհեստական ճանապարհով ստացված սև արծաթափայլ բարձրարժեք մորթի ունեցող աղվեսներ: ՀՀ-ում նման տնտեսություն կա Լոռու մարզում:                                                                                                                                                                                             Աղվեսը սնվում է նապաստակներով, գորտերով ու մողեսներով, խոշոր միջատներով (առավելապես՝ մորեխներով), երբեմն կարող է ավերել գետնին ապրող թռչնի բույնը: Սակայն նրա հիմնական կերը մկներն ու մանր կրծողներն են (դաշտամկներավազամկներճագարամուկ,առնետ և այլն): Տարվա ընթացքում աղվեսը ոչնչացնում է մի քանի հազար մկնանման վնասատու կրծողներ, իսկ ձագերի հետ՝ երկու-երեք անգամ ավելի: Դրանով նա մեծ օգուտ է բերում, որովհետև այդ կրծողները մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Ամռանն աղվեսը սնվում է բույսերի որոշ տեսակներով:                                                                                                                                                                      Գարնանը կամ ամռան սկզբին աղվեսը ծնում է 3–4 (երբեմն՝ 12) ձագ: Դրանք 17–19 օր անց արդեն կարող են դուրս գալ բնից, խաղալ բնի շրջակայքում, իսկ վտանգի պահին` անմիջապես թաքնվել: Մայր աղվեսը ձագերին կաթով կերակրում է 1,5 ամիս: 4 ամսականում նրանք դառնում են ինքնուրույն և հեռանում ծնողներից: Այդ պահից թե՜ երիտասարդ և թե՜ հասուն աղվեսներըապրում են միայնակ:

Գորշ գայլ

 ԳայլԳորշ Գայլ կամ Մոխրագույն գայլ՝ շնազգիների ամենախոշոր և ամենահայտնի ներկայացուցիչն է, որը հիմնականում բնակվում է Եվրասիայի որոշ տարածքներում և Հյուսիսային Ամերիկայում։ Անհիշելի ժամանակներից գայլը բնակվել է մարդու կողքին, նույն պայմաններում։ Մարդու պես միշտ նույն որսն է արել, եղել է մարդու մրցակիցը։ Ընտելացնելով գայլին մարդը ստեղծել է շանը։ Շնազգիների հիմնական ներկայացուցիչներից են գայլերը, աղվեսները, դաշտագայլերը և 4 տեսակի շնագայլերը։                                                                 Գայլի մարմնի երկարությունը 105-160 սմ է, քաշը՝ 32-50 կգ, հազվադեպ մինչև 76 կգ։ Ապրում է անապատներումտունդրայում, հազվադեպ՝ խիտ տայգայում։ Հիմնականում մոխրագույն է, տունդրային գայլը ավելի բաց գույնի է, ձմռանը գրեթե սպիտակ, անտառայինը՝ մուգ, անապատայինը՝ գորշ շիկակարմիր։ Սնվում է վայրի և ընտանի սմբակավորներով,շներովնապաստակներով, մանր կրծողներով։ Գայլերը ապրում են զույգերով, ուշ աշնանը և ձմռան սկզբին երբեմն շրջում են ոհմակով(5-11 գայլ)։ Հղիությունը տևում է 62-65 օր, ունենում են 3-13 ձագ։ Սկզբում կերակրում են կաթով, ստամոքսից ետ բերած ծամած մսով, ավելի ուշ՝ որսով։ Տափաստանային և անապատային գայլերը ապրում են փորած բներում, անտառայինները՝ որջերում, եղեգնուտներում, լեռնային վայրերում՝ քարանձավներում։ Կյանքի տևողությունը 15-20 տարի է։ Գայլերը գրավում են որոշակի տարածք (30-60 կմ), նշանում այն և ոհմակով բնակվում այնտեղ։ Գայլերը իրենց ներկայությունը արտահայտում են ոռնոցի միջոցով։ Ոռնոցը հանդիսանում է հաղորդակցության միջոց ոհմակի անդամների միջև։ Գայլերն ավելի ակտիվ են գիշերը։ Նրանք կարողանում են վազել 55-60 կմ/ժ արագությամբ և մեկ գիշերվա ընթացքում հաղտահարում են 60-80 կմ տարածք։ Գիտնականները տարբերակել են գայլի ավելի քան 9 դեմքի արտահայտություն՝ զայրույթ, կատաղություն, հնազանդություն, բարություն, ուրախություն, զգոնություն, սպառնալիքների արտահայտություն, հանգստություն և վախ։ [2]Գայլի ատամները նրա կարևոր յուրահատկություններից է։ Վերին ծնոտում ունի 6 կտրիչ, 2 ժանիք, 2 մոլյար, 8 նախամոլյար։ Ներքևի ծնոտում 2 մոլյար ավել։ Գայլի ատամները ի վիճակի են դիմակայել ավելի քան 10 մեգապասկալ ճնշմանը։ Ատամները նրա հիմնական զենքն է և պաշտպանության միջոցը։                                                                                                                                                                                                        Գայլի պոչը բավական երկար է, հաստ և ի տարբերություն շան պոչի միշտ կախված է ներքև։ Գայլի պոչը հանդիսանում է նրա արտահայտչական «լեզուն»։ Պոչի դիրքից կարելի է որոշել նրա տրամադրությունը։ Ըստ համապատասխան միջավայրի գայլը փոխում է իր գույնը։                                                                                                              Հայաստանում գորշ գայլերը ընդգրկված են Կարմիր գրքում: Հարավային կիսագնդում կա գայլի համաստեղություն։

Ընձառյուծ

Ընձառյուծ Կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն: Մարմնի երկարությունը` մինչև 165 սմ, քաշը` 60 կգ: Էգերն ավելի փոքր են: Մարմինը ձգված է, մկանոտ, ոտքերը համեմատաբար կարճ են: Մորթին խիտ, դեղին կամ շիկակարմիր, սև խալերով: Ապրում է անտառներում, սարերում: Լավ մագլցում են ծառերը:                                                                                                                                                                       Սնվում են սմբակավոր կենդանիներով, թռչուններով ու կրծողներով: Մարդակեր ընձառյուծները հազվադեպ են:             Ընձառյուծներն ամենատարածված վայրի կատվազգիներն են, բնակվելով արևելյան և կենտրոնական Աֆրիկայում, որոշ խմբեր կան մերձ-սահարյան Աֆրիկայում,ՀնդկաստանումԻնդոնեզիայում,Արաբական թերակղզում,ՌուսաստանումԿորեայում,ՉինաստանումԿովկասում,ԹուրքմենստանումԻրանումՀնդկաչին թերակղզում, Ցեյլոն կամ Շրի Լանկակղզում: Նրանք անհետացել են մայրցամաքային Եվրոպայից:                                          Հայաստանում, մարդիկ և ընձառյուծները ապրում են կողք-կողքի վաղ Հոլոցենից: 20-րդ դարի կեսերին ընձառյուծները տարածված էին ողջ երկրի տարածքով:Սակայն տարածքի կրճատումը, որսը իջեցրել են ընձառյուծների թվաքանակը մինչև 10-13 անհատների: Ներկայումս ընձառյուծը տարածված է Խոսրովի արգելանոցում, որ գտնվում է Երեվանիցհարավ-արևելք, Գեղամա լեռնաշղթայիհարավ-արևմուտքում, որտեղ 2000 թ. հոկտեմբերից մինչև 2002 թ. հուլիսը 10 ընձառյուծ է նկատվել: Ընձառյուծները տարածված են նաև Մեղրիի լեռնաշղթայիմոտակայքում, Հայաստանի ծայր հարավում, որտեղ սակայն 2006 թ. օգոստոսից մինչև 2007 թ. ապրիլը միայն մեկ ընձառյուծ է նկատվել:

Վագր

 Վագր - կատվազգի գիշատիչ է: Հանդիսանում է խոշորագույն ցամաքային գիշատիչներից մեկը, իր չափերով զիջելով միայն սպիտակ և գորշարջերին: Գոյություն ունի վագրերի 9 ենթատեսակ, որոնցից 3-ը վերացել են դեռևս 19-րդ դարի սկզբին: Այս ենթատեսակներից ամենատարածվածը բենգալյան վագրերն են, որոնք կազմում են ընդհանուրի 80%-ը:                                                                                                                       Վագրը ամենախոշոր վայրի կատուն է, սակայն նրա ենթատեսակները իրարից չափերով շատ են տարբերվում: Մայրցամաքային ենթատեսակներն կղզիաբնակներից խոշոր են: Ամենախոշոր ենթատեսակներն են բենգալյան և ամուրյան վագրերը: Արու ամուրյան վագրի մարմնի երկարությունը առանց պոչի կարող է կազմել 3.5 մետրի, իսկ քաշը` 300 կգ:

четверг, 15 марта 2012 г.

Արծիվ

 Արծիվները ճուռակների ընտանիքին պատկանող գիշատիչ թռչուններ են:                                                                                                                                                                                                              Թևերի բացվածքը 43–53 սմ-ից մինչև 2,5 մ է, կենդանի զանգվածը՝ 700 գ-ից մինչև 6,5 կգ: Ոտքերը փետրավորված են մինչև կրնկաթաթերը: Մատներն ուժեղ են՝ զարգացած մագիլներով: Ունեն սուր տեսողություն: էգը և արուն միագույն են: Բնադրում են անտառներում, ժայռերի կամ գետնի վրա: Էգերը դնում են 1–3 սպիտակ, երբեմն՝ կարմրագորշավուն պուտերով ձու: Թխսում են և՜ էգը, և՜ արուն: Արծիվները զույգեր են կազմում և երկար տարիներ անդավաճան են զույգին: Սնվում են փոքր և միջին մեծության ողնաշարավոր կենդանիներով, նաև լեշով:
Արծիվները շատ զգուշավոր են և սակավ են մարդկանց աչքին երևում: Միայն աշնանամուտին, երբ ձագերն արդեն մեծացած են լինում, երբեմն կարելի է տեսնել, թե ինչպես բարձր երկնքում սահասավառնում ու ճախրում է մի ամբողջ արծվաընտանիք:
Օձակեր, տափաստանային, սպիտակապոչ արծիվները և ջրարծիվը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:                                                  Հայտնի է արծիվների 12 տեսակ, որոնք տարածված են ԵվրոպայումԱսիայումԱֆրիկայում ևՀյուսիսային ԱմերիկայումՀՀ-ում տարածված է 9 տեսակ՝ քարարծիվգաճաճ արծիվփոքր շահնարծիվտափաստանային արծիվջրարծիվօձակեր արծիվգերեզմանաարծիվ,սպիտակապոչ արծիվ:
Արծիվները բնակվում են լեռնատափաստաններում, գյուղատնտեսական հողատարածքներում, անտառների տափաստանային հատվածներում, ծառահատված անտառներում, լեռներում, խոր ձորերում, կիսաանապատային նախալեռներում, ափամերձ ժայռերով գետերում, լճերում, լճակներում, ձկնաբուծական ավազաններում: Բացառությամբ քարարծվի և սպիտակապոչ արծվի` մյուս տեսակները բնադրող-չվող են, քիչ տարածված: